Wednesday, January 21, 2009

Վեբ-կայքեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ

  1. www.karabakh.net – ԼՂՀ կառավարություն
  2. www.nkr.am – ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն
  3. www.elections.nkr.am – ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
  4. www.karabagh.am – տեղելություններ հակամարտության վերաբերյալ
  5. www.stat-nkr.am – ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն
  6. www.armenianway.com/aw – Արցախի պատմություն, քարտեզնոր
  7. www.demo-nk.org – Դեմո երկշաբաթերթ
  8. www.armeniapedia.org/index.php?title=Karabakh – Արցախի պատմություն
  9. www.karabah88.ru – տեղեկություններ Արցախի մասին
  10. www.maragha.nk.am – կայքէջ Մարաղայի իրադարձությունների մասին
  11. www.artsakhtert.com – ԼՂՀ “Ազատ Արցախ” պաշտոնաթերթ
  12. www.regnum.ru/news/fd-abroad/karabax/ - նորություններ ԼՂՀ մասին
  13. www.newsarmenia.ru/karabah/ - նորություններ ԼՂՀ մասին
  14. www.kavkaz.memo.ru/Нагорный Карабах - նորություններ ԼՂՀ մասին
  15. www.karabakh-news.com – երիտասարդ լրագրողների տեղեկատվական-վերլուծական ինտերնետային թերթ
  16. www.mrav.net – Շահումյանի “Մրավի ղողանջներ” ամսաթերթ
  17. www.sergphil.8m.com – Արցախի դրոշմանիշեր
  18. www.shoushi.am – “Շուշի” հիմնադրամ
  19. www.shushi.org – “Շուշիի վերածնունդ” հիմնադրամ
  20.  www.haut-karabagh.com  - Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն
  21. www.nkrusa.org – ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկյացուցչություն
  22. www.arminco.nk.am – տեղեկություններ ԼՂՀ մասին
  23. www.press.karabakh.info - Արցախյան պատերազմի մամուլի արխիվ, 1987-1994
  24. www.narekatsy.am – “Գրիգոր Նարեկացի” համալսարան
  25. www.arev.ru – տեղեկություններ ԼՂՀ մասին
  26. www.nairi.nk.am – “Նաիրի” հյուրանոց
  27. www.shoushihotel.com – “Շուշի” հյուրանոց
  28. www.armenicum.narod.ru – նորություններ և զվարճանք
  29. www.nksoft.net – IT Նորություններ
  30. www.artsakhi-dzayn.moy.su – “Արցախի ձայներ” երաժշտական նախագծի ոչ պաշտոնական կայք

ԼՈԽ ԼՅԱՎ Ա, ՀԱՄԱ ԼՅԱՑՍ ԿՅԱՄ Ա, ԼԻ~

Լեռնային Ղարաբաղի քաղաքական շրջանակների` նախորդ տարեվերջին նկատված ակտիվությունը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերի 21-ի ելույթի արդյունքն է: Մինչ այդ ելույթը Ղարաբաղի իշխանությունները ինչ-որ տեղ հանգիստ էին` մտածելով, որ եթե ԼՂ հարցի բանակցային գործընթացում ինչ-որ բան այնպես չգնա, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքային հզոր ալիք կսկսի` այսպիսով կատարելով բուֆերի դեր Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ: Արդեն ասել եմ, որ այսպիսի հույսեր Հայ ազգային կոնգրեսի հետ կապում էին նաեւ ՀՀ իշխանությունները` Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Արեւմուտքը` Հայաստանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունների համատեքստում: Ու եթե Տեր-Պետրոսյանը սերժանտներին եւ եվրոյոնջաներին հուսախաբ էր արել, հասկանալի է, որ բացառություն չպետք է լինեին նաեւ ղարաբաղցիները: Հայաստանի առաջին նախագահը հստակ ընդգծեց, որ Հայ ազգային կոնգրեսի համար ընդունելի է ԼՂ հարցի ցանկացած լուծում, որի հետ համաձայն կլինի Լեռնային Ղարաբաղը: Այսինքն` Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում Ղարաբաղին բացատրել նրա իսկ շահը, եթե ինքը` Ղարաբաղը, այդ հարցում մտավախություններ եւ մտահոգություններ չունի: Եւ ահա, այս կտրուկ շրջադարձից շփոթահար, Ղարաբաղի խորհրդարանականները որոշեցին ակնարկել, առայժմ միայն ակնարկել, որ իրենք էլ գիտեն, թե որտեղ է իրենց շահը: Չնայած` հիմա ստացվում է, որ տասը տարի չգիտեին, եւ այդ տասը տարին զարմանալիորեն համընկնում է ակտիվ քաղաքական կյանքից Տեր-Պետրոսյանի բացակայության հետ: Ռոբիկ-Սերժիկ-Սյամո եռյակը ժամանակին մտածում էր, թե Հայաստանի իշխանությունները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, չէին կարող իրենց դարձնել հլու կամակատար: Բայց Տեր-Պետրոսյանին դա պետք չէր, որովհետեւ նա հասկանում էր, որ Ղարաբաղը մարիոնետ դարձնելով` ինքը անպաշտպան է դառնում միջազգային ճնշումների առաջ: Մի քանի անգամ այս մասին գրել ենք, բայց արժե նորից ընդգծել մի նուրբ հանգամանք: Հայաստանը միջազգայնորեն ճանաչված երկիր է, ԼՂՀ-ն` չճանաչված:

Միջազգային հանրությունը ճանաչված պետության եւ նրա ղեկավարի նկատմամբ ճնշումներ բանեցնելու բազմաթիվ լծակներ ունի, իսկ չճանաչված պետության նկատմամբ գործնականում չունի լծակներ: Ու երբ միջազգային հանրությունը Հայաստանի վրա ճնշումներ էր գործադրում, Տեր-Պետրոսյանը, ծայրահեղ դեպքում, ասում էր, որ ինքը չունի Ղարաբաղի վրա ազդելու լծակներ, ու սրանով թեման փակվում էր: Հենց այս մոտեցման շնորհիվ հայկական կողմը կարողացավ առանց հետեւանքների չկատարել ՄԱԿ-ի պահանջը` ազատագրված տարածքներից դուրս գալու վերաբերյալ, հենց այս մոտեցման շնորհիվ Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ կողմ` փաստացի ստանալով ամբողջ աշխարհով ճանաչված կարգավիճակ: Տեր-Պետրոսյանը կարողացավ այնպես անել, որ միջազգային ուժերը Ղարաբաղի ղեկավարության հետ հաշվի նստեն, իսկ Ռոբիկի ու Սյամոյի նման գեղցիները դա համարեցին Հայաստանում իշխանությունը զավթելու լավ առիթ: Քոչարյանը հստակ գործարքի գնաց միջազգային ուժերի հետ` խոստանալով իշխանության գալու պարագայում Հայկական սուբյեկտների թիվը մեկով պակասեցնել բանակցային սեղանի շուրջ: Սերժ Սարգսյանն էլ դե ֆակտո հաստատված այդ իրողությանը իրավական ձեւակերպում տվեց Մայնդորֆյան հռչակագրով: Վերադառնանք, սակայն, Տեր-Պետրոսյանի` դեկտեմբերի 21-ի ելույթին: Դա շատ հստակ մեսիջ էր Ղարաբաղի հանրությանը եւ ժողովրդին. եթե դուք տեղի ունեցողի հետ պրոբլեմ չունեք, մենք` առավելեւս: Իհարկե, մի պահ կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանը նման դիրքորոշում արտահայտում է ղարաբաղցիների սխալը նրանց իսկ ցուցանելու համար: Քավ լիցի. առաջին նախագահը նման դիրքորոշում արտահայտում է` որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, որը ելնում է քաղաքական իրողություններից: Ի վերջո, եկեք խոստովանենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիները հանգեցրել են մի վիճակի, երբ Ղարաբաղի հարցը սկսել է գրգռել հայաստանցիներին` այն պարզ պատճառով, որ Հայաստանում գրեթե ոչ մի սուրճի սեղան չի շրջանցում ղարաբաղցիների թեման, եւ վերջին շրջանի իրադարձությունները ընդամենը բորբոքել են այս պրոցեսը: Հայաստանցիների շրջանում իրոք թեւածում է հակաղարաբաղյան ալիքը: Իհարկե, մենք տասը տարի փակեցինք, պահեցինք այս թեման, ինչ-որ կեղծ-հայրենասիրական տխմար բարբաջանքներով փորձեցինք քողարկել: Բայց այսօր ունենք մի իրականություն, որ ունենք, եւ այս իրականության պայմաններում սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Ղարաբաղի հարցով Հայաստանում հնարավոր է ալիք բարձրացնել: Ընդհակառակը, մտավախություն ունեցեք, որ ԼՂ հարցի կարգավորման ամենավատթար տարբերակը կարող է Հայաստանում ընդունվել զսպված հանդուրժողականությամբ: Ահա սա է Սերժիկ-Ռոբիկ-Սյամո եռյակի եւ նրանց նորահարուստ «էլիտար» շրջապատի գործունեության արդյունքը: Տեր-Պետրոսյանը չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ եւ հստակ հասկացնում է Ղարաբաղի հանրությանը, որ կա այսպիսի պրոբլեմ, եւ այդ պրոբլեմը հնարավոր է հաղթահարել, եթե, իհարկե, հնարավոր է հաղթահարել, Ղարաբաղի իշխանության եւ ժողովրդի հստակ եւ հետեւողական դիրքորոշումների արդյունքում: Այնպես որ, ԼՂ հարցը գործնականում դուրս է եկել հայաստանցիների գիտակցությունից. Ղարաբաղի հարցը դարձել է ղարաբաղցիների հարցը: Իհարկե, սա լրջագույն հարված է հայոց պետականությանը, բայց այդ հարվածը հասցրել են իրենք` ղարաբաղցիները, եւ իրենք էլ պետք է կրեն դրա պատասխանատվությունը: Եւ հասկանալի է, որ սա էր լինելու HKP պետհամարանիշերով ավտոներով հայաստանցիներին տրորելու արդյունքը:   

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հայկական Ժամանակ

20.01.2009