Wednesday, January 21, 2009

Մինչեւ Դավոսը` նախ հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում նշել է, թե հնարավոր է համարում` Ցյուրիխում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը: Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի արտգործնախարարը արդեն տվել է իր համաձայնությունը. «Եթե Հայաստանի նախարարը կարողանա մինչեւ Դավոսը այցելել Ցյուրիխ, այդ դեպքում նման հանդիպում կկայանա»: Ավելին` Յուրի Մերզլյակովը տեղեկացրել է, որ Դավոսում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը պետք է շարունակվի ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչպես նաեւ` որոշ սկզբունքների վերաբերյալ կողմերի հստակեցումը: Ուշագրավ է, որ Ցյուրիխի եւ Դավոսի հանդիպումների կազմակերպման վերաբերյալ որոշումները, փաստորեն, կայացվել են Բաքվում` Երեւանում բանակցությունների անցկացումից առաջ: Սա ինքնին նշանակալի փաստ է:

Ժամանակ Երեւան

20.01.2009

No comments:

Post a Comment