Ադրբեջանը Ռուսաստանից ավելի հստակ պատասխան է ակնկալում Հայաստանին 800 միլիոն դոլարի ռուսաստանյան զինտեխնիկա փոխանցելու տեղեկատվության վերաբերյալ»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության առաջին քարտուղար Էլհամ Փոլուհովը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն նոր հայց է ուղարկել ՌԴ ԱԳՆ-ին: Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ եւ վերջինիս հավաստիացրել, որ անցկացված հետաքննության արդյունքներով` ՀՀ-ին պաշտոնական մակարդակով սպառազինություն չի փոխանցվել: Սակայն Մամեդյարովը, իր հերթին, Լավրովի հավաստիացումները անբավարար է համարել: Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ին փոխանցված ռուսաստանյան սպառազինության փոխանցման հարցը բարձրացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:
Հայկական Ժամանակ
No comments:
Post a Comment