Wednesday, January 21, 2009

ՄԻԹԵ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԳՈՐԾԱՐՔ

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը, ուղղված ԵԽ անդամ պետություններին, որով նա նրանց հորդորում էր հունվարի վերջին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում չքվեարկել Հայաստանին ձայնից զրկելու կողմ, իրականում իր մեջ պարունակում է Ղարաբաղի հարցում զիջման գնալու պատրաստակամություն: Այդ մասին հունվարի 21-ին Հայացք ակումբում հայտնել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա մեջբերել է Հովիկ Աբրահամյանի խոսքերն այդ նամակի մեջ ասված, որով ԱԺ նախագահը ԵԽ պետություններին հայտնում է, թե պատժամիջոցի կիրառումը Հայաստանի հանդեպ կազդի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու գործում Հայաստանի վճռականության վրա: Ըստ Լեւոն Զուրաբյանի, այդ խոսքերի ենթատեքստն այն է, որ Հայաստանի իշխանությունը գործարք է առաջարկում ԵԽ-ին` Հայաստանին թույլ են տալիս քաղբանտարկյալներ ունենալ, իսկ Հայաստանն էլ զիջման է գնում Ղարաբաղի հարցում: Լեւոն Զուրաբյանը նշել է, թե քաղբանտարկյալների առկայությունն իսկապես թուլացնում է Հայաստանի իշխանության դիրքը Ղարաբաղի հարցում, եւ Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը գնալու է թուլացած դիրքով, սակայն ՀԱԿ համակարգողը նշել է, թե իշխանությունը պատրաստ է անգամ այդ գինը վճարել քաղբանտարկյալներին ազատ չարձակելու համար:

Լրագիր

21.01.2009

No comments:

Post a Comment