Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ այցելել է Քարվաճառ: Նա հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց խնդիրների մասին: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել շրջանում իրականացվող ծրագրերին: Այնուհետեւ վարչապետը Հայաստանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Մովսես Հակոբյանի հետ այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի կենտրոնական շտաբ: Տիգրան Սարգսյանը Քարվաճառ է մեկնել Ղարաբաղը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհով: Շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար այս ճանապարհի վերանորոգումը մեծ դեր կխաղար:
Լրագիր
19.01.2009
No comments:
Post a Comment