Wednesday, January 21, 2009

ԼԱՎՐՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանը հետաքննել է Հայաստանին ռուսական սպառազինությունների մատակարարման մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից ստեղծված վիճակը. տվյալները չեն հաստատվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Նոյյան տապանը»: «Մենք գլխավոր շտաբի հետ անցկացրինք այդ իրավիճակի հետաքննություն: Մարդը, որի ազգանունը հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ ոչ մի մատակարարում անցած տարի Հայաստանին չի իրականացվել», Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը: Լավրովը հիշեցրել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել է ինչ-որ փաստաթղթի տեքստՙ կոնկրետ մարդու ստորագրությամբ, այդ փաստաթղթում թվարկվում էին վիթխարի քանակության ռազմական տեխնիկա եւ ռազմական գույք, որն իբր վերջերս մատակարարվել է Հայաստանին:

Ազգ

17.01.2009

No comments:

Post a Comment