Wednesday, January 21, 2009

Անսպասելի այցեր

Կիրակի օրն անսպասելի այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է այցելել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդ որում այցի ընթացքում այցելելով նաեւ Քարվաճառի, այսինքն Քելբաջարի շրջան եւ հանդիպելով բնակչության հետ: Հարկ է նշել, որ վերջին շրջանում բավականին հաճախակի են Հայաստանի պաշտոնյաների անսպասելի այցերը Լեռնային Ղարաբաղ: Թե ինչի հետ է դա կապվում, ասելը առայժմ դժվար է, սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վարչապետի այցելությունը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության նախօրեին, եւ այդ տեսանկյունից հատկանշական է Քարվաճառ կատարած այցն ու հանդիպումը բնակչության հետ: Այդպիսով, փաստորեն Հայաստանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ Քարվաճառի շրջանի հանձնման մասին պայմանավորվածությունների չեն գնա, ինչի մասին վերջին ամիսներին բավական շատ են խոսակցությունները: Խնդիրն այն է միայն, թե իշխանություններն ո՞ւմ են ցանկանում այդ բանը ցույց տալ եւ ինչո՞ւ են նման բաների համար կատարում անսպասելի եւ չհայտարարված այցեր:

Փակագիծ

20.01.2009

No comments:

Post a Comment