Wednesday, January 21, 2009

ԼՂՀ-Ն ՉԻ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարությունը, թե հայկական կողմը նախօրեին գնդակոծել է ադրբեջանցի լրագրողներին։

ԱՊԱ գործակալության վարկածով, գնդակոծության տակ են հայտնվել Աղդամի շրջանում եկեղեցու շինարարությունը նկարահանող «Lider» և «ATV» հեռուստաալիքների լրագրողները: Վերջիններն էլ ասել են, թե մեծ դժվարությամբ են կարողացել լքել տարածքը

«Դա հերթական ապատեղեկատվություն է: Ղարաբաղյան կողմը հավատարիմ է մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ադրբեջանական կողմը, ընդհակառակը, մշտապես խախտում է հրադադարը, հատկապես` գիշերային ժամերին»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը Արմինֆո գործակալությանը։ Նա շեշտել է, որ Աղդամի տարածքում եկեղեցու շինարարություն չի ընթանում։ Իսկ եթե ադրբեջանցիները նկատի ունեն Տիգրանակերտում տարվող հնագիտական աշխատանքները, ապա դրանք դժվար կլիներ նկարահանել`շփման գծից հեռու գտնվելու պատճառով:

www.echannel.am

15.01.2009

No comments:

Post a Comment