Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարութունյանն ընդունել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, որը Արցախում է գտնվում աշխատանքային այցով: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երվանդ Զախարյանը ներկա է գտնվել Ստեփանակերտի քաղաքապետարանում ներդրված էլեկտրոնային համակարգի շնորհանդեսին: Նոր համակարգը կյանքի է կոչվել Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, ինչի առթիվ արտահայտելով իր գոհունակությունը` վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ կառավարման ժամանակակից ձեւերը հարկ է ներդնել ԼՂՀ պետական համակարգի մյուս օղակներում եւս, ինչի շնորհիվ քաղաքացիներն անհամեմատ քիչ ժամանակ կվատնեն կառավարման օղակների հետ կապված հարցերը լուծելիս:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են նաեւ «Շուշի» հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերի մասին, քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջեւ հետագա համագործակցության խնդիրը:
No comments:
Post a Comment