Monday, April 20, 2009

ՔԴԵԴ-Ը, ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-92-Ն ՈՒ “ԽԱՂԱՂԱՐԱՐԻ” ԴԱՓՆԻՆԵՐԸ

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցն այս ամառ որոշել է իր համեստ ներդրումն ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ծանր եւ պատասխանատու գործում: Ճիշտ է, դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը բավական յուրօրինակ է պատկերացնում սույն առաքելությունը: Նա, օրինակ, գտնում է, որ հրաշալի գաղափար է՝ խաղաղարարի դափնիներ վաստակելու համար գտնել մեկ-երկու արցախցի երիտասարդի, որոնք Եվրախորհրդի շրջանակներում հայ-ադրբեջանական հանդիպմանն ի լուր աշխարհի կհայտարարեն, որ Լեռնային Ղարաբաղի հասարակությունն արդեն հոգնել է նախկին մետրոպոլիային դիմակայելուց, որ պատրաստ է բանակցություններ սկսել ազատագրված տարածքները «օրինական տերերին» վերադարձնելու ուղղությամբ, եւ ընդհանրապես клиент готов. Երիտասարդներն արդեն գտնված են ի դեմս Լեռնային ՂարաբաղիՀելսինկյան նախաձեռնություն 92-իներկայացուցիչների՝ կազմակերպության ղեկավար կարեն Օհանջանյանի գլխավորությամբ, Եվրախորհուրդը, բնականաբար, ավելի քան ողջունում է սույն նախաձեռնությունը, եւ ենթադրվում է, որ ադրբեջանցիներն էլ դեմ չեն լինի: Ասում են, որ սույն հիշարժան իրադարձությունը տեղի կունենա Եվրախորհրդի Ժողովրդավարության ամառային դպրոցի շրջանակներում, մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին:

Ժողովրդավարությունը` ժողովրդավարություն, սակայն եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա առկախ են մնում նվազագույնը երկու հանգամանք` արդյոք ՔԴԵԴ-ի տնօրենը հաշվարկել է իր նախաձեռնության բոլոր հնարավոր հետեւանքները եւ ինչպե՞ս են սույն երիտասարդները նայելու իրենց հայրենակիցների աչքերին Արցախ վերադառնալուց հետո::

Ռազմավարական քաղաքականության ակումբ

2009-04-18