Monday, April 20, 2009

ՔԴԵԴ-Ը, ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-92-Ն ՈՒ “ԽԱՂԱՂԱՐԱՐԻ” ԴԱՓՆԻՆԵՐԸ

Ըստ շրջանառվող տեղեկությունների` Քաղաքական դասընթացների Երեւանյան դպրոցն այս ամառ որոշել է իր համեստ ներդրումն ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ծանր եւ պատասխանատու գործում: Ճիշտ է, դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը բավական յուրօրինակ է պատկերացնում սույն առաքելությունը: Նա, օրինակ, գտնում է, որ հրաշալի գաղափար է՝ խաղաղարարի դափնիներ վաստակելու համար գտնել մեկ-երկու արցախցի երիտասարդի, որոնք Եվրախորհրդի շրջանակներում հայ-ադրբեջանական հանդիպմանն ի լուր աշխարհի կհայտարարեն, որ Լեռնային Ղարաբաղի հասարակությունն արդեն հոգնել է նախկին մետրոպոլիային դիմակայելուց, որ պատրաստ է բանակցություններ սկսել ազատագրված տարածքները «օրինական տերերին» վերադարձնելու ուղղությամբ, եւ ընդհանրապես клиент готов. Երիտասարդներն արդեն գտնված են ի դեմս Լեռնային ՂարաբաղիՀելսինկյան նախաձեռնություն 92-իներկայացուցիչների՝ կազմակերպության ղեկավար կարեն Օհանջանյանի գլխավորությամբ, Եվրախորհուրդը, բնականաբար, ավելի քան ողջունում է սույն նախաձեռնությունը, եւ ենթադրվում է, որ ադրբեջանցիներն էլ դեմ չեն լինի: Ասում են, որ սույն հիշարժան իրադարձությունը տեղի կունենա Եվրախորհրդի Ժողովրդավարության ամառային դպրոցի շրջանակներում, մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին:

Ժողովրդավարությունը` ժողովրդավարություն, սակայն եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա առկախ են մնում նվազագույնը երկու հանգամանք` արդյոք ՔԴԵԴ-ի տնօրենը հաշվարկել է իր նախաձեռնության բոլոր հնարավոր հետեւանքները եւ ինչպե՞ս են սույն երիտասարդները նայելու իրենց հայրենակիցների աչքերին Արցախ վերադառնալուց հետո::

Ռազմավարական քաղաքականության ակումբ

2009-04-18

1 comment:

  1. ՆԱԽ.

    Lragir.am - Նշենք, որ նման “խաղաղարար առաջարկներ” միջազգային կազմակերպոություններից ստացել են նաեւ այլ ղարաբաղյան կազմակերպություններ: Սակայն նրանք անընդունելի են համարել մասնակցությունը նման ծրագրերին, քանի որ յուրաքանչյուր առաջարկի մոտենում են իրենց` որպես այդ երկրի քաղաքացու շահերից եւ անվտանգության ընկալումներից: Այդուհանդերձ, որոշ շրջանակներում տարածում է ստացել “ժամանակավոր կարգավիճակի” եւ “տարածքների պահպանման անհնարինության” գաղափարները: Սակայն Ղարաբաղի իշխանությունները, որոնք վերջերս աչքի են ընկնում ընդգծված “շպիոնոմանիայով”, չգիտես ինչու չեն կանխում վերը նշված կազմակերպության գործունեությունը: Գուցե պատճառն այն է, որ “Հելսինկյան նախաձեռնություն-92” ՀԿ ղեկավար Կարեն Օհանջանյանը 2007-ի նախագահական ընտրություններում ջանասիրաբար պաշտպանել է ներկայիս նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Իսկ “պաշտպանությունը” կայանում էր նրանում, որ ՀԻ-92 “բացահայտում” էր մեկ այլ թեկնածուին աջակցող հասարակական գործիչների “շպիոնական” բնույթը: Երեւի այդ պատճառով էլ, ինչպես Ղարաբաղում են ասում, օրերս Բակո Սահակյանը 'Օհանջին' նվիրել է Նիվա ավտոմեքենա:

    Այո, այդ ոնց դառավ, որ հիմա Օհնաջը "շպիոն" չէ?

    ReplyDelete