Ես, դեռեւս 2000 թվականին լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, հետաքրքրված եմ եղել եւ զբաղվել եմ Ղարաբաղի հակամարտությամբ եւ մինչեւ այժմ էլ հետաքրքրված եմ դրանով, հունվարի 19-ին Երեւանում հայտարարել է տարածաշրջանային այցով Կովկասում գտնվող Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նա նշել է, թե ուրախ կլինեն, որ հակամարտող կողմերը գան համաձայնության: Ըստ եվրոպացի հանձնակատարի, Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով նախորդ տարի լավ հանդիպումներ են եղել Մոսկվայում եւ Հելսինկիում, եւ ինքը հուսով է, որ մոտ ապագայում էլ կլինի նոր հանդիպում: Հանձնակատարը նշել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծ հեռանկար կբացի թե առանձին երկրների, թե տարածաշրջանի զարգացման համար: Ֆերերո-Վալդները նկատել է, թե հասկանում են, որ լուծում գտնելը շատ դժվար է, սակայն համարում են, որ կա փոխզիջման ճկունություն եւ հնարավոր է համադրել երկու սկզբունքները` տարածքի ամբողջականությունն ու ինքնորոշումը: Եվրոպացի հանձնակատարը նաեւ նշել է, թե ինքը մերժում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին խոսակցությունները եւ ռազմատենչ հայտարարությունները:
Լրագիր
No comments:
Post a Comment