Wednesday, January 21, 2009

Մոսկվան արգելել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որ իր մյուս երկու` ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ կրկին ժամանել է տարածաշրջան եւ այսօր Բաքվից գալիս է Հայաստան, երեկ հայտարարել է, որ համանախագահները հուսով են, որ հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի կունենա Դավոսում, համաշխարհային ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակներում: Ըստ մեր տեղեկությունների, համանախագահները նաեւ փորձելու են իրենց այս հերթական այցի ընթացքում նախագահներին համոզել, որ Դավոսում նրանք ստորագրեն մի որեւէ փաստաթուղթ: Այս ուղղությամբ, ըստ մեր տեղեկությունների, հատկապես ակտիվ է աշխատում Միացյալ Նահանգները, ինչը երեւի թե պայմանավորված է նրանով, որ դավոսյան հանդիպումը, կայանալու դեպքում, առաջինը կլինի ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի պաշտոնավարման ընթացքում եւ ամերիկյան կողմը փորձում է այդպիսով ցուցադրել անմիջական եւ արագ առաջընթաց նոր նախագահի գործունեության մեջ: Սակայն, տեղեկություններ կան այն մասին, որ Մոսկվան Հայաստանին կտրականապես արգելել է Դավոսում հանդիպման դեպքում որեւէ փաստաթուղթ ստորագրել, դրանում տեսնելով Մոսկվայում ստորագրված մայնդորֆյան հռչակագրի ազդեցությունը թուլացնելու ամերիկյան մտադրություն:

Փակագիծ

20.01.2009

No comments:

Post a Comment