Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` Մկանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որոնց հրահանգել է այլեւս չզբաղվել ԵԽԽՎ-ով: Սերժ Սարգսյանը վերջիններիս ասել է, որ այդ ուղղությամբ բոլոր քայլերն արդեն արված են եւ նրանք այլեւս որեւէ անելիք չունեն: «Միայն մեկ բան է մնում, այն էլ ձեր «պազիցիան» չէ», անկեղծացել է Ազատիչը: Նույն աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի վերջին հույսը Ղարաբաղի հարցն է: Այսինքն` վերջինս մտածում է, որ Եվրոպան Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վրա աչք կփակի, եթե ինքը համաձայնի ստորագրել ԼՂ հարցի կարգավորման այնպիսի փաստաթղթի տակ, որը Եվրոպայի սրտով կլինի:
Չորրորդ Իշխանություն
No comments:
Post a Comment