ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը:
Զրուցակիցները կարևորել են 2008թ.նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը, 2008թ. դեկտեմբերի 4-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը և ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հայտարարությունը` ընդգծելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա վերոհիշյալ փաստաթղթերի ոգուն համապատասխան:
Աղբյուր` Panorama.am
21.01.2009
No comments:
Post a Comment