Այսօր Ստրասբուրգում, ՆԱՏՕ-ի 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆֆերը օտարերկրյա ուսանողների մոտ հանդես է եկել «ՆԱՏՕ-ն»2020 թ.-ին. մեր ապագա անվտանգության երաշխիքը» զեկույցով։ Պատասխանելով կազմակերպության և Հայաստանի համագործակության, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրրքական սահմանի բացմանն առնչվող հայ ուսանողների հարցերին՝ Սխեֆֆերը բարձր է գնահատել Հայաստանի և ՆԱՏՕ-ի ներկայիս փոխհարաբերություններն ու դրանց հեռանկարները։ «Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնախնդրին՝ գտնում եմ, որ ՆԱՏՕ-ն այս հարցում չպետք է գլխավոր դեր խաղա։ Հիմնահարցը լուծվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Անդրադառնալով հայ-թուրքական սահմանին՝ Սխեֆֆերը նշել է, որ այս հարցում առաջընթաց է արձանագրվում, և հուս է հայտնել, որ կբարելավվեն երկու երկրների միջև հարաբերությունները ։
Panorama.am
No comments:
Post a Comment