Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստել Ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը։
Սակայն ադրբեջանական լրատվամիջոցները մի փոքր ձևափոխել են մամուլի հաղորդագրությունը, որը հրապարակված է ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում։
Առաջին հերթին, անգլերեն տեքստում բացակայում է «արդար» բառը, բացի այդ ադրբեջանցի լրագրողները «մոռացել են» մի շատ կարևոր նախադասություն մեջբերել։
Բարաք Օբամայի կայքում հրապարակված նորության մեջ բառացիորեն նշված է.
«ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում առավել խաղաղ և ապահով մթնոլորտի հաստատմանը»։
2009-04-08
No comments:
Post a Comment