Thursday, April 9, 2009

ԱՅՍՕՐ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Աղդամի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղասախստան/:


Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ըստ տեղեկատվության, ադրբեջանական կողմը այս անգամ ևս դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Աղբյուր` Panorama.am

2009-04-08

No comments:

Post a Comment