Thursday, April 9, 2009

ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ

Պատասխանատվության խնդիրը առանցքային է հայ իրականության համար: Եւ գնալով երկրում արմատավորվում է պատասխանատվությունը նրանց վրա գցելու պրակտիկան, ովքեր հաճախ առնչություն չունեն դրա հետ:

Սրա ամենավառ արտահայտությունը թերեւս հայ-թուրքական հարաբերությունն է: Թուրքիայում այսօր սկսում են իրադարձություններ, որոնք նախապատրաստվել են մի քանի ամիս: Անկարա է ժամանում ԱՄՆ նախագահը, ով խոստացել է աջակցել հայ-թուրքական սահմանի բացմանը: Սա, հնարավոր է, Օբամայի ամենագլխավոր նպատակը չէ, սակայն առանցքայիններից մեկն է: Քանի որ առանց այդ օղակիվերաբեռնմանշղթան կարող է խախտվել: Եւ քանի որ հայ-թուրքական ջերմացումը ամերիկացիները կապում են ղարաբաղյան կարգավորման հետ, չի բացառվում, որ Հայաստանին կստիպեն հայտարարել Ղարաբաղի հարցում զիջումների մասին:

Սակայն խոսքն այստեղ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ի սկզբանե հայերի համար ոչ ձեռնտու բանակցության պատասխանատվությունն ընկնելու է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վրա: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը նույնպես հրավիրվել է Քաղաքակրթությունների դաշինք ֆորումին, որը տեղի է ունենալու Թուրքիայում, սակայն նա հրաժարվել է մեկնել: Փոխարենը որոշել է ուղարկել Նալբանդյանին: Նալբանդյանը հասկացել է, թե ինչ է սպառնում իրեն Կարսի պայմանագրից հետո թերեւս ամենախայտառակ համաձայնության համար: Եւ հենց սրանով են պայմանավորված շշուկները, թե նախարարը կարող է չեղյալ հայտարարել իր այցը Թուրքիա:

Հնարավոր է, հենց պատասխանատվությունից խուսափելու համար էր Հայաստանի ԱԳՆ-ում Հայաստանի եւ ԼՂՀ արտգործնախարարների խորհրդակցությունը: Ինչպես հայտնի է, ղարաբաղյան կողմը միանշանակ դեմ է հանդես եկել Մինսկի խմբի առաջարկած կարգավորման տարբերակին եւ դեմ է հանուն հայ-թուրքական սահմանի բացման Ղարաբաղում զիջումներին: Երեւում է, հայկական ղեկավարությունը որոշել է դրա խափանման (լավագույն դեպքում) պատասխանատվությունը դնել ղարաբաղցի գործընկերների վրա:

Իր հերթին, թե ղարաբաղյան, թե հայաստանյան իշխանությունը որոշել ենմադրիդյան սկզբունքներիշրջանակներում բանակցությունների շարունակման պատասխանատվությունը դնելհասարակության վրա: Միջնորդներն ասում են, թե նախագահները պատրաստ են մադրիդյան սկզբունքների բազայի վր համաձայնության, իսկ ահա հասարակությունները դեռ պատրաստ չեն դրան: Միջնորդները, թերեւս, այդ բանը լսել են հենց նախագահներից: Խոսելով հասարկության ոչ պատրաստ լինելու մասին, Սերժ Սարգսյանը լուծում է միանգամից երկու հարց՝ եթե հասարակությունը պաշտպանի իր իրավունքները, Սարգսյանը լավ փաստարկ կունենա առաջարկված տարբերակից հրաժարվելու համար, իսկ եթե հասարակությունը համաձայնի, ապա ողջ պատասխանատվությունը կկրի հասարակությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ այդ փոխըմբռնմամբ մենք բանակցություն ենք վարում թուրքական կողմի հետ”, Նալբանդյանի խոսքն է մեջբերում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Պատրաստ է արդյոք Նալբանդյանը պատասխան տալ իր խոսքերի համար ապրիլի 16-ին կամ 17-ին: Չէ որ Թուրքիայի նախագահ Գյուլն ընդամենն ասել է, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի ապրիլի 16-ին: Նա չի ասել, թե այն չի բացվի ապրիլի 17-ին:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-04-09

No comments:

Post a Comment