Thursday, April 9, 2009

Երեկ երեկոյան ԼՂՀ-ից ահազանգ ստացանք...

Երեկ երեկոյան ԼՂՀ-ից ահազանգ ստացանք այն մասին, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծի Մարտակերտ-Ասկերան հատվածում Ղարաբաղի զինված ուժերը սկսել են նոր խրամատներ փորել` սահմանային գիծը ետ քաշելու համար: Ըստ մեր տեղեկությունների, այդ աշխատանքները համակարգում է նախօրեին Ղարաբաղ մեկնած ՊՆ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը (նկարում` ձախից): Պաշտոնապես, սակայն, այդ տեղեկությունը երեկ հերքեցին թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ ՊՆ-ից: ԼՂՀ ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե «այդ տեղեկությունը ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, իսկ ԼՂՀ պետական սահմանը վստահորեն պաշտպանվում է»: ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանն էլ հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի: Ինչ վերաբերում է ԳՇ պետ Յուրի խաչատուրովի ղարաբաղյան այցին, ապա, Շահսուվարյանի խոսքերով, վերջինս ԼՂՀ է մեկնել զորավարժություններին մասնակցելու համար: Եւ այնուամենայնիվ, եթե վերոնշյալ ահազանգը համապատասխանում է իրականությանը, ակնհայտ է, որ դա կարող է կապված լինել հայ-թուրքական սահմանի բացման շուրջ այս օրերին ինտենսիվորեն ընթացող բանակցությունների հետ, եւ բնականաբար` միամտություն կլիներ սպասել, որ նոր խրամատներ փորելու մասին տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրները կհաստատեին: Ի վերջո, սակայն, եթե նոր խրամատներ իսկապես փորում են, դա երկար թաքցնել չեն կարող:

Հայկական ժամանակ

2009-04-04

No comments:

Post a Comment