Thursday, April 9, 2009

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է

Ազատագրված տարածքների հանձնելու դեմ հանդես եկողՄիացումազգային նախաձեռնությունը ապրիլի 7-ին դատապարտել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կեցվածքը, որ նա խուսափում է ընդունել նախաձեռնության պատվիրակությանը եւ հրաժարվում է քննարկել Ղարաբաղի խնդրում իշխանության վարած քաղաքականության վտանգավորության եւ քրեաիրավական հետեւանքների վերաբերյալ հարցերը: Նախաձեռնությունը հանդիպման մասին նամակով դիմել է արտգործնախարարին, սակայն ինչպես նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է նշել` “չեն ստացել դրական պատասխան”: Զարուհի Փոստանջյանը նկատել է նաեւ, որ հայ հասարակությունն առ այսօր չի ստացել հանգամանալից տեղեկատվություն կարգավորման այսպես կոչված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ այն տեսքով, որով որ դրանք ներկայացվել են մինչեւ այժմ, ակնհայտ է, որ այդ սկզբունքները հայանպաստ չեն եւ դեմ են հայկական կողմի շահին:

Լրագիր

2009-04-07

No comments:

Post a Comment