Thursday, April 9, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ, ԴՐԱՆԻՑ ԿՇԱՀԻ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ Թուրքիայում ընթացող բանակցությունների ոչ բոլոր դրվագներն են դառնում հասարակության սեփականությունը: Սակայն այն ինչ հրապարակային ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի խորհրդարանում, հասկանալի է դառնում, որ Օբաման որպես «հայերի ցեղասպանություն» եզրը չօգտագործելու պայման առաջ է քաշում հենց հայ-թուրքական սահմանի բացումը»,- «Դեյ.ազ»-ի հետ հարցազրույցում է ասել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան, հիշեցնելով, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում շեշտել է, որ ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել:

«Մենք գիտենք, որ անցյալում նա այն սենատորներից էր, ովքեր իրենց ստորագրությունն են դրել հայերի ցեղասպանությունը Կոնգրեսի կողմից պաշտոնապես ճանաչելու կոչի տակ: Այսինքն արդեն ապրիլի 24-ի նախօրեին Օբաման հասկացնել է տալիս, որ այդ օրը իր ավանդական ելույթում նա չի օգտագործի Ցեղասպանություն բառը, սակայն դրա դիմաց սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը»,- կարծիք է հայտնել ադրբեջանցի պատգամավորն ու հավելել, որ այդ փաստը իրենց ափսոսանքն է հարուցում:
«
Բոլորը գիտեն, որ վերջին ժամանակներս Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է և հենց նրան օգնելու ձգտումով է պայմանավորված այն ճնշումը, որ գործադրվումէ Թուրքիայի նկատմամբ»,-նշել է նա, ընդգծելով, որ դա չի բխում ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի շահերից:
Փաշաևան նախ հիշեցրել է, որ Հայաստանը սահմանի բացման դիմաց չի համաձայնել կատարել Թուրքիայի երեք նախապայմանները (ցեղասպանության քարոզչությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում և ԼՂ հարակից շրջաններից զորքերի դուրսբերում), ապա ընդգծել. «Եթե Թուրքիան հրաժարվի իր դիրքերից և գնա Հայաստանի հետ սահմանի բացման առանց նախապայմանների, դանից կշահի միայն Հայաստանը»:

Աղբյուր` Panorama.am

2009-04-07

No comments:

Post a Comment