Thursday, April 9, 2009

ԴՂՅԱԿ, ԹԵ ԳՅՈՒՂ. ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ԿԸՆՏՐԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միացումազգային նախաձեռնությունը ապրիլի 7-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է մի հաղորդագրություն, ուր մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանության վարած քաղաքականությամբ, այն որակելովՀայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության հիմնասյուները խարխլող”: “Միացումնայդ եզրակացությունն արել է վերլուծելով 2009 թվականի հունվար մարտ ամիսների քաղաքական զարգացումները:

Միացումըհամարում է, որ Հայաստանի իշխանությունը չնայածհուժկուհակահարված ստացավ հանրության գիտակից խավերից, կապված տարածքները հանձնելու իշխանական քաղաքականության հետ, այդուհանդերձ շարունակվում է Հայաստանի 1991 թվականից ի վեր որդեգրածանհեթեթքաղաքական գիծն Արցախի հարցում:

Դատապարտելով որեւէ տարածքի հանձնման քայլը եւ արձանագրելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի հասարակության մեջ ավելանում է պետականության հիմնարար արժեքների եւ առկա սպառնալիքների գիտակցումը, “Միացումըկարեւոր է համարում ազատագրված տարածքների բնակեցումը: “Հայաստանի ազատագրված տարածքի ուղղությամբ ներգաղթի խթանումը պետության կարեւորագույն պարտավորություններից է, իսկ վերաբնակեցման գոտում վերաբնակիչների իրավունքների եւ օրինականության պաշտպանությունը` ազգային անվտանգության գերակա խնդիրներից մեկը: Վերաբնակեցման գոտում արտառոց չափերի հասած պաշտոնեական դիրքի չարաշահման, զանգվածային ապօրինությունների, թալանի եւ կաշառակերության, կլանային կամ գավառապատկան հովանավորչության բոլոր դրսեւորումները պետք է կանխվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խոստությամբ”, կարծում էՄիացումնախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամ Ալեքս Քանանյանը, որն ինքը ազատագրված տարածքի բնակիչ է,  համարում է, որ տնտեսական ճգնաժամը հարմար պահ է ազատագրված տարածքներում կապիտալ շինարարություն սկսելու համար: Ալեքս Քանանյանի խոսքով, ազատագրված տարածքում այդուհանդերձ կա բնակիչների մի հաստատուն խավ, որը երբեք չի լքի իր բնակավայրը եւ կպայքարի ազատագրված տարածքում ապրելու իրավունքի համար: Քանանյանը նշում է, որ այդ տարածքներում ոչ միայն կան պատմական հուշարձաններ, այլ կան արդեն ներկայիս շիրիմներ եւ բնակիչները երբեք չեն լքի այդ տարածքները:

Իսկ նախաձեռնության մեկ այլ անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդա Ղազարյանը, կոչով դիմել է գեներալներին, նրանց ասելով, որ Երեւանում դղյակ կառուցելու փոխարեն թող ազատագրված տարածքներում գյուղերը վերականգնեն, քանի որ կան գյուղեր, ուր հոսանք չկա: Գրիզելդա Ղազարյանը գեներալներին ասում է, որ նրանց զոհված մարտընկերները կյանքը չտվեցին այն բանի համար, որ իրենք հղփանան Երեւանում:

Միացումնախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նկատել է, որ պետք է ամեն ինչ անել թույլ չտալու համար, որ հայ-թուրքական սահմանի հարցում շոշափվի նաեւ Ղարաբաղի խնդիրը:

No comments:

Post a Comment