Thursday, April 9, 2009

Բարաք Օբամա. «ԼՂ հակամարտությունը շատ է ձգձգվել»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանաում, ասել էԱնցյալի չլուծված հարցերը կարող են ծանր բեռ դառնալ։ Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա հաղթահարել անցյալի խնդիրները։ Միայն տեղի ունեցած իրադարձությունները հանրագումարի բերելը կարող է հիմք դառնալ լավ ապագայի համար։ Ես գիտեմ, որ այս դահլիճում 1915թ.-ի սարսափելի դեպքերի վերաբերյալ կա հստակ ձևավորված կարծիք։ Չնայած՝ հարցի վերաբերյալ ունեցած իմ դիրքորոշմանը տարբեր մեկնաբանություններ են տրվում, ես գիտեմ, որ անցյալի հետ «աշխատանքը» հայերի և թուրքերի խնդիրն է»։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բարաք Օբաման, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դերակատարությանը՝ ասել է, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում, որը «շատ է ձգձգվել»։

www.7or.am

2009-04-07

No comments:

Post a Comment