Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Սպիտակ Տան պաշտոնական կայքին, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի հանրապետութհան նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Համաձայն հաղորդագրության, Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին: Օբաման ընդգծել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը կխթանի տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը:
Աղբյուր` Panorama.am
2009-04-08
No comments:
Post a Comment