Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պնդել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակական բնույթ կրող տարաձայնությունները պետք է խաղաղ հանգուցալուծում ստանան:
DPA գործակալության փոխանցմամբ, Օբաման Ալիեւին նաեւ ասել է, թե ԱՄՆ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին, ինչը կօգնի տարածաշրջանում «խաղաղություն եւ անվտանգությունն» հաստատել:
Ազատություն
2009-04-08
No comments:
Post a Comment