Երեկ երեկոյան Ստամբուլ ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օդանավակայանից ուղևորվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Նախարար Նալբանդյանի ստամբուլյան հանդիպումների մանրամասները ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը կտրամադրի ավելի ուշ»,- հաղորդում են գերատեսչությունից:
Նկատենք, որ նախարար Նալբանդյանն այս օրերին մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո Ստամբուլում անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին, որին ներկա են աշխարհի 30 երկրների 700 ներկայացուցիչներ:
Աղբյուր` Panorama.am
2009-04-07
No comments:
Post a Comment