Ազատություն ռադիոկայանը հայտնում է, թե Ստամբուլում ապրիլի 6-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Օբաման հանդիպում է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Նալբանդյանի ու Բաբաջանի հետ: Նա ողջունել է երկու երկրների ձգտումը՝ բարելավելու հարաբերությունը
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Թեեւ նախօրոք հայտարարվել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մեկնելու Թուրքիա՝ մասնակցելու Քաղաքակրթությունների դաշինք 2-րդ ֆորումին, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե նա կիրակի կնոջ հետ ժամանել է Ստամբուլ:
ԳՅՈՒԼԸ ՀԵՐՔԵԼ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ապրիլի 16-ին բացվելու էհայժ-թուրքական սահմանը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունը հարեւանի հետ:
Լրագիր
2009-04-06
No comments:
Post a Comment