Երկուշաբթի երեկոյան Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի Ազգային անվտանգության նիստ, որի ընթացքում երկրի ղեկավարը սեփական պատկերացումներն է արտահայտել տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական դերակատարության մասին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես նա կրկին խոսել երկրի ռազմական ներուժը հզորացելուն ուղղված քայլերից, կարևորել զինված ուժերի հետագա սպառազինումը, նշելով, որ Ադրբեջանը դեռևս պատերազմական դրության մեջ է:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Ալիևը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ Հայաստանը ստիպված կլինի հաշվի նստել իրականության հետ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը կստանա իր արդարացի հանգուցալուծումը:
Հակառակորդ կողմը պետք է իմանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, միջազգաին հանրությունը երբեք չի ճանաչի նրա անկախությունը», - հայտարարել է Ալիևը, այդպես էլ չհիմնավորելով իրականության մասին սեփական պատկերացումները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն ավելի քան 15 տարի դե-ֆակտո անկախ հանրապետություն է, ինչն էլ կարևորագույն նախահիմք կմնա միջազգային հանրության կողմից վերջինիս անկախության ճանաչման հարցը քննարկելիս:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment