Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել Ռուսաստանին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումների մոտեցման փորձերի համար: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Ալիևը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի բավականին արագ:
«Իհարկե, արդյունքների բացակայությունը չի կարող մեզ ուրախացնել, բայց մենք չենք կարող աչք փակել այն բանի առջև, որ կա որոշակի առաջընթաց բանակցություններում: Այդ առաջընթացն էլ մեզ հույս է տալիս, որ հակամարտությունը կլուծվի բավականին արագ: Կողմերի դիրքորոշումները վերջին ժամանակներս բավականին մոտեցել են, համաձայնեցվել են մի քանի հարցեր, ինչը լավ հիմք է բանակցությունները շարունակելու համար»,- Մոսկվայում հայտարարել է Ալիևը` Մեդվեդևի հետ հանդիպումից հետո: Ըստ նրա, կան որոշ հարցեր, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:
Աղբյուր` Panorama.am
No comments:
Post a Comment