Թուրք-հայկական սահմանի բացումը կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայության հասցնել: Հայերն ավելի եռանդուն կսկսեն իրենց պահանջները ներկայացնել Թուրքիային: Խոսքը տարածքային պահանջների մասին է”, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Թուղրուլ Թուրքեշը: Բացի դրանից, Երեւան ժամանելուց առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը կրկին հայտարարեց, թե Թուրքիան կարող է սահմանը բացել, եթե կարգավորվի Ղարաբաղի հարցը, ընդ որում, թուրքական սցենարով:
Թուրքական դիվանագիտությունը, ինչպես միշտ, ընտրել է “երկաթյա” տրամաբանություն՝ մենք հայերից կպահանջենք Ղարաբաղը, որ նրանք մեզնից Կարսը չպահանջեն:
Լրագիր
2009-04-16
No comments:
Post a Comment