Friday, April 17, 2009

ԲԱՐԵԿԱՄ, ՀԱՐԵՎԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Մոսկվայում ապրիլի 17-ին հանդիպել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչպես հաղորդում է Իտար-Տասը, երկու նախագահները խոստացել են նաեւ ապագայում ամրապնդել Ռուսաստանի եւ Ադրբեջանի տնտեսական կապը, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին: “Նախորդ տարվա ապրանքաշրջանառությունն ավելացել է 40 տոկոսով, բայց ընթացիկ տարին էապես դժվար կլինի: Մեր խնդիրն է պահպանել այն, ինչ արվել է, առավել եւս որ մենք աճի ենք հասել ոչ միայն էներգակիրների, այլ ապրանքաշրջանառության որակական փոփոխության շնորհիվ, ինչը հատկապես գնահատելի է”, հայտարարել է Մեդվեդեւը: Նա ասել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել ենլավ հարաբերություններ”, իսկ խոսելով հումանիտար հարաբերության ընդլայնման մասին, Մեդվեդեւն ասել է, թե դահամախմբում է իրենց”:

Իլհամ Ալիեւն էլ, չնայած տնտեսական ճգնաժամին, հույս է հայտնել, որ ապրանքաշրջանառությունը 2009 թվականին կհասնի 3 միլիարդ դոլարի: Ալիեւի կարծիքով, այդպիսի ցուցանիշներըերկու երկրների նախագահների միջեւ լավ հարաբերության արդյունք է”: “Ռուսաստանն Ադրբեջանի բարեկամն է, հարեւանը, ռազմավարական գործընկերը, եւ այդ հիմքի վրա մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունը”, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Լրագիր

2009-04-17

No comments:

Post a Comment