Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 16-ին Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը վարվում է “տարածաշրջանում նոր հանգամանքները” հաշվի առնելով: Մամեդյարովը եւ Բրայզան քննարկել են նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Մամեդյարովն այդ կապակցությամբ լրագրողներին ասել է, թե Բաքվի դիրքորոշումն այլ երկրների գործերին չխառնվելն է, բայց “եթե սահմանը բացվի մինչեւ օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը, ապա դա կհակասի Ադրբեջանի ազգային շահին”: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Լրագիր
2009-04-16
No comments:
Post a Comment