Ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԳ նախարար է. Նալբանդյանը «Ինտերֆաքսին» ասել էր հետեւյալը. «Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել»: Երեկ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը Բահրեյն մեկնելուց առաջ լրագրողներին ասել է հետեւյալը. «Թուրքիան նպատակ ունի ապահովել խաղաղություն եւ կայունություն Կովկասում` կարգավորելով տարածաշրջանի սառեցված հակամարտությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` ներառյալ: Այս շրջանակներում շարունակելով Հայաստանի հետ քննարկումները` մենք նաեւ ներգրավված ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների կարգավորման ջանքերում»,- ասել է Գյուլը` լրացնելով, որ դիվանագիտությունը թույլ չի տալիս իրեն` հրապարակայնորեն խոսել այդ հարցում արված քայլերի մասին: Այս երկու հայտարարությունները նշանակում են, որ երկուսից մեկը ստում է: Կարո՞ղ եք կռահել, թե ով է ստախոսը:
Հայկական Ժամանակ
No comments:
Post a Comment