Friday, April 17, 2009

“ԳՆԱՆՔ, ԳՆԱՆՔ ՓՐԿԵՆՔ ԿԱՏՎԻՆ”

Ծառայողական սիրավեպհայտնի ֆիլմից հենց այս արտահայտությունն է միտքդ գալիս, երբ հետեւում ես այն բանին, թե ինչպես են համաշխարհային առաջնորդները մտահոգություն հայտնում Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելու կապակցությամբ: Ինչ վատ է, որ հակամարտությունը լուծված չէ, մարդիկ տառապում են, սահմանին կրակում են, “գնանք արագ կարգավորենք”, ասում են սրտացավ առաջնորդները: Եւ նույն պահին էլ ասում, թե կարգավորման ճանապարհը միակն է՝ փոխզիջումներ: Եւ չգիտես ինչու փոխզիջումների առյուծի բաժինը հասնում է հայկական կողմին, որն ամենաքիչն է ծահագրգռված նման կարգավորմամբ:

Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանային քաղաքականության մեջ դառնում է թիվ մեկ թեման: Բարաք Օբամայի Թուրքիա կատարած այցից հետո այդ երկրի նախագահն ու վարչապետն ուղղակի հայտարարեցին, թե մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերություններում չարժե առաջընթաց սպասել: Այլ խոսքով, ազդարարվել է, թե պետք է արագ լուծել այդհնացած խնդիրը”: “Կովկասում ամենալուրջ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, եւ ես գտնում եմ, որ այդ խնդիրը լուծում կգտնի մինչեւ 2009 թ. վերջը”, ասել է Գյուլը:

Հիմա յուրաքանչյուրն իր պարտքն է համարելու իր լուման ներդնել Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, իսկ նրանց, ովքեր հակադրվեն դրան կամ պնդեն, որ հակամարտությունը վաղուց լուծված է, կմեղադրեն ամենասարսափելի բանում՝ հայ-թուրքական սահմանը բացելու չկամության մեջ: Պետք է սպասելխաղաղարարքարոզչության նոր ալիք, ընդ որում ոչ միայն միջազգային, այլեւ ներհայկական մակարդակում: Եւ դրա համար կկիրառվեն բոլոր հնարավոր միջոցները:

Օրինակ, Երեւանում գտնվելու ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Անն Մարի Իզլեր-Բեգենը նշեց, թե իրեն ուրախացնում է այն, որ տարաձայնություններ չկան ղարաբաղյան հակամարտության լուծման միջոցների հարցում: Մի կողմ թողնենք հարցը, թե եթե չկան տարաձայնություններ, ինչու հակամարտությունը չի լուծվում, եւ միայն նկատենք, որ կիրառվել է դիվանագիտության սիրված մեթոդներից մեկը՝ հայտարարել առաջին հայացքից դրական ինչ որ բան, ինչին Հայաստանը կամ ստիպված է լինելու բացասական պատասխան տալ, կամ էլ համակերպվել ասվածին: Նմանլավատեսական”, իրականում պարտավորեցնող հայտարարություններով հանդես կգան, թերեւս, միջնորդները, ովքերաննկատկորոշեն կարգավորման բանակցությունների ժամկետները, շրջանակները եւ տոնը: Կվերականգնվի Մինսկի խմբիմաքոքային դիվանագիտությունը”, հնարավոր է, կներգրավվեն նույնիսկ այլ կառույցներ, սակայն առաջարկված սկզբունքների էությունը դրանից չի փոխվի:

Իսկ Հայաստա՞նը: Թերեւս, այս անգամ նա մերժել էմադրիդյան սկզբունքներիհիման վրա կարգավորման առաջարկը: Կամ էլ չի համաձայնել Ադրբեջանը, որը, համաձայն այդ սկզբունքների, լիովին կորցնում է իշխանությունը նախկին ԼՂԻՄ վրա: Ահա թե ինչու պաշտոնական Անկարան հայտարարեց, որ մինչեւ չկարգավորվի ղարաբաղյան խնդիրը, հնարավոր չէ հայ-թուրքական սահմանի բացումը: Այս իրավիճակում գլխավորը՝ չընկնել դիվանագիտական հնարքների ցանցը եւ ամեն անգամ առաջարկները պրոեկցել սեփական շահերին:

ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Լրագիր

2009-04-11

No comments:

Post a Comment