Friday, April 17, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ, ԱՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Արդյոք իրականությանը մոտ են այն գնահատականները, թե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Սեւծովյան տնտեսական գործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքի համար ապրիլի 16-ին ժամանել է Երեւան իրականում հայ-թուրքական հարաբերության մեջ ինչ որ կոնկրետ քայլ անելու, մասնավորաբար փաստաթուղթ ստորագրելու համար: Այդ հարցը հայաստանցի լրագրողները նույն օրը մամուլի ասուլիսի ընթացքում, որին ի դեպ Բաբաջանը չի մասնակցել, ուղղել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Կարող եմ ասել, որ այսօր որեւէ փաստաթուղթ, մենք, որեւէ մտադրություն չկա այսօր ստորագրելու որեւէ փաստաթուղթ, այդ կարգավորման, ուրեմն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Բանակցությունները շարունակվում են, մենք առաջընթաց ենք արձանագրել, եւ գտնում ենք, որ կարող ենք մենք իսկապես շատ մոտ լինել եւ լուծել այդ հարցերը մոտակայում”, հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողները նաեւ հարցրել են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մամեդգուլիեւին, ով նույնպես մասնակցել է ասուլիսին, թե ի վերջո ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին: Մամեդգուլիեւը պատասխանել է, թե Ադրբեջանը դրան վերաբերում է որպես երկու ինքնուրույն պետության գործի, եւ չի փորձում խառնվել երկրների ներքին գործին: “Բայց հաշվի առնելով Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերության իրավիճակը, մենք անկասկած հետեւում ենք այդ գործընթացին: Եվ մեր դիրքորոշումն այն է, որ այդ կապը, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի կապի վերականգնումը կարող է լինել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող հակամարտության կարգավորմամբ”, նկատել է Մամեդգուլիեւը, ասելով, որհայ-թուրքական հարաբերության ընդհատման պատճառներից մեկը եղել է հենց հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ Ադրբեջանի տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից”:

Լրագիր

2009-04-16

No comments:

Post a Comment