Friday, April 17, 2009

Ծառաջարդ Ստեփանակերտում

Վերջերս հանգստի օրերից մեկը նշանավորվել է ծառատունկով։ Ստեփանակերտում հաճախակի կազմակերպվող ծառատունկին մասնակցել են նաեւ երկրի ղեկավարները՝ մեկական շիվ տնկելով ղարաբաղյան հողում։ Այդ մասին ղեկավարների լուսանկարներով լրատվություններ են տպվել ոչ միայն ղարաբաղյան մամուլում։ Ո՞վ գիտե քանի տարի հետո փոքրիկ այդ շիվերը ծառ կդառնան։ Նաեւ դրանցից քանիսին բախտ կվիճակվի ծառ դառնալ։

Սակայն այդ նույն օրերին Ստեփանակերտում կատարվել է մի այլ միջոցառում՝ կապված ծառերի հետ։ Խոսքը Արցախի մայրաքաղաքի ամենակենտրոնում, կառավարական շենքերի շուրջ կատարված զանգվածային ծառաջարդի մասին է։ Նախագահական, կառավարական շենքերի եւ քաղաքապետարանի մատույցներում գլխատվել է մի քանի տասնյակ բարձրահասակ ծառ։ Կանաչ սաղարթներով պատված այդ շենքերն այսօր ասֆալտի վրա բուսած անշունչ "Ձմեռային պալատներ" են հիշեցնում։ Թե ինչու են կտրվել դրանք, ում էին խանգարում` պարզ չէ։ Քաղաքի հնաբնակները ցավով կատակում են՝ "Սկզբում հին Ստեփանակերտի կոլորիտը պահող առանձնատներն ու մյուս շինությունները հողին հավասարեցրին, տեղը "գերժամանակակից" շենքեր սարքեցին, այժմ էլ մեզ հասակակից ծառերն են գլխատում"։

Գեւորգ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հրապարակ

2009-04-15

No comments:

Post a Comment