ԱՄՆ փոխպետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով օգնական Մեթյու Բրայզան այսօր ժամանել է Հայաստան և հանդիպել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը:
Նա ասաց, որ հանդիպման մանրամասների մասին հաղորդագրությունը շուտով կտարածեն:
Ըստ ադրբեջանական АПА-ի, մինչ այդ Բրայզան գտնվել է Թբիլիսիում: Ինչպես տեղեկացրել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից, Բրայզայի այցը Թբիլիսի ծրագրված չի եղել: Ըստ աղբյուրի, Երևանից Բրայզան վերադառնալու է ԱՄՆ:
Աղբյուր` Panorama.am
2009-04-17
No comments:
Post a Comment