Friday, April 17, 2009

ԱՌԱՋԱՐԿ.«ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ, ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿԻՐ»

«Հայաստանը կարող է համաձայնություն տալ, որպեսզի Թուրքիան ապագայում դառնա Մինսկի խմբի համանախագահող երկիր, եթե մեր երկրների մեջ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և սահմանը բացվի»»,- այսօր նման առաջարկով հանդես եկավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ընդգծելով, որ այդ առաջարկը կարող է իրականացվել միայն Թուրքիայի կողմից սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո:

Նրա խոսքով, դա թույլ կտա ցրել Թուրքիայի մտավախությունները, որ սահմանը բացվելուց հետո Հայաստանը ԼՂ հարցում կկոշտացնի իր դիրքորոշումը: «Ես ասել եմ, որ միայն այն բանի համար, որ սահմանի բացմամբ Ադրբեջանի դերը տարածաշրջանում կտրուկ կնվազի, կարելի է ինչ-որ քայլի գնալ: Ես պնդում եմ, որ դա մեզ ձեռնտու է»,- ասաց նա, ընդգծելով, որ Ադրբեջանի դերակատարումը թուլացնելը շատ կարևոր գործոն է Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանը այսօր ոչ միայն ցանկանում է վերադարձնել Ղարաբաղը, այլ նաև ցանկանում է այն տեսնել առանց հայերի:
Հարցին, թե արդյո՞ք վտանգներ չի պարունակում նման զարգացումը, երբ Թուրքիան կդառնա Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Վտանգներ չեմ տեսնում, քանի դեռ համանախագահող երկրներ են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Վտանգ կլինի, եթե տարածաշրջանը լինի միայն մեկ երկրի կամ կենտրոնի լծի տակ»: Նրա ներկայացմամբ, թեև Թուրքիան որպես համանախագահ օբյեկտիվ չի լինի, սակայն նա քիչ բան կարող է անել, քանի դեռ կան այնպիսի գերտերությունների ներկայություն, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի:

Աղբյուր` Panorama.am

2009-04-16

No comments:

Post a Comment