Հաագայի միջազգային դատարանը ապրիլի 17-ից ձեռնամուխ է լինում Կոսովոյի անկախության հարցի քննարկմանը, որի կապակցությամբ դատարան հայց է ներկայացրել Սերբիան: Պաշտոնական Բելգրադը վիճարկում է Կոսովոյի անկախության օրինականությունը, հարցնելով, թե ինչպես կարող է միջազգայնորեն ճանաչված պետության մասը առանձնանալ առանց կենտրոնական իշխանության համաձայնության: Այդ կապակցությամբ դատարանին իրենց փաստարկներն արդեն ներկայացրել են թե Սերբիան, թե Կոսովոն եւ թե ՄԱԿ իրավաբանական դեպարտամենտը: Սպասվում է, որ դատարանը գործի կապակցությամբ որոշում կկայացնի 2009 թվականի վերջին, կամ 2010 թվականի սկզբին:
Լրագիր
2009-04-17
No comments:
Post a Comment