«Ես ուրախ եմ, որ Հարավային Կովկասում հայտնվել է ևս մի երկիր, որը վստահորեն Ռուսաստանին անվանում է ռազմավարական գործընկեր», - հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС (Իտառ տասս) գործակալությունը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, նշելով, որ «Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարած այցից հետո Ռուսաստանի կարծիքը ԼՂ կարգավորման հարցում մնաց հստակ և անփոփոխ: Այն կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա», - նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Աղբյուր` Panorama.am
2009-04-23
No comments:
Post a Comment