Դմիտրի Մեդվեդևի՝ Իլհամ Ալիևի հետ կայացած բանակացություններից հետո այսօր Մոսկվայում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Երեկ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում Սերժ Սարգյանին նվիրված հաղորդման ժամանակ, հայտնի լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ իր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Մոսկվայում է իր իսկ խնդրանքով։
Վենեդիկտովը նաև նշել, որ այցի ընթացքում Հայաստանին, Ղազախստանի օրինակով, խորհուրդ կտան չմասնակցել ՆԱՏՕ–ի զորավարժություններին։
Իր հերթին, հաղորդման մասնակից «Московский Комсомолец» թերթի վերլուծաբան Ալեքսանդր Գուդբերգն ասել է, որ «պարզ չէ, թե ինչ կարող է Ռուսաստանին առաջարկել Սերժ Սարգսյանը։ Այդ առումով, նա համեմատելի չէ Ալիևի հետ»։ Ռուս վերլուծաբանը կայանալիք այցը որակել է որպես «Հայաստանի նախագահի համար բարդ»։
2009-04-23
No comments:
Post a Comment