Saturday, April 25, 2009

անշրջելի

Ինչպես հաղորդում են վաշինգտոնյան մեր աղբյուրները, ԱՄՆ-ի իշխանությունները հազարամյակի մարտահրավերներ ծրագրի վերականգնումը սկսել են պայմանավորել արդեն ոչ միայն Հայաստանի ներքին խնդիրներով եւ ժողովրդավարության հարցերով, այլեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, թեեւ այդ նախապայմանների մասին Հայաստանի իշխանություններին տեղեկացրել են ոչ պաշտոնապես, քանի որ պաշտոնապես այդ խնդիրը չի մտնում Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի չափորոշիչների մեջ: Սա կարելի է վերագրել հայաստանյան իշխանությունների արտաքին քաղաքական ձեռքբերումների շարքին, որոնց վերաբերյալ պաշտոնական քարոզչամեքենան քաղաքացիների ուղեղներն էր լվանում անցնող շաբաթներին, տոնելով Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին: Մինչդեռ, այս մեկ տարվա իրական արդյունքն այն է, որ Սերժ Սարգսյանն ու նրա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեր ազգային հարցերի եւ նպատակների, ազգային շահերի անկյունաքար հանդիսացող ղարաբաղյան խնդիրը հասցրեցին վերածել մեր եւ աշխարհի հարաբերությունների հարցում անշրջելի նախապայմանի:

Փակագիծ

2009-04-22

No comments:

Post a Comment