Saturday, April 25, 2009

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մեկնաբանում է հայ-թուրք-շվեյցարական եռակողմ հայտարարությունը

23 ապրիլի 2009թ., Երեւան: Ռազմավարական եւ ազ•ային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր հանդես եկավ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին •ործերի նախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին •ործերի դաշնային դեպարտամենտի ապրիլի 22-ի համատեղ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից` ապրիլի 24-ից երկու օր առաջ, եռակողմ հայտարարություն է տարածվել Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի կառավարությունների կողմից, որում ասվում է. ՙՀայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կար•ավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զար•ացնել դրանք փոխադարձ հար•անքի ու բարիդրացիության ո•ով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտան•ությունը ողջ տարածաշրջանում՚:

Հայտարարությունում նաեւ նշվում է. ՙԱյդ •ործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հան•ել իրենց երկկողմ հարաբերությունների կար•ավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին •ոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ՚:
  
ՙԱյս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում •ործընթացի շարունակման համար՚ եզրափակիչ իր դրվա•ով հանդերձ` հիշյալ համատեղ հայտարարությունը Հայաստանի կառավարության ցայժմ կատարած ամենալուրջ ռազմավարական վրիպումներից մեկն է: Թեպետ 95 բառ պարունակող այս հակիրճ հայտարարությունը կարող է հստակորեն դրսեւորել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում իրական պատմական բեկման հնարավորություն, այնուամենայնիվ, խնդրո առարկա տեքստի ուղերձը եւ այն տարածելու ժամանակը կարեւոր մտահո•ությունների տեղիք են տալիս:

Առավել ակնհայտ է, որ այսօրինակ հայտարարություն տարածելով Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի օրվա անմիջապես նախաշեմին, Հայաստանի Հանրապետությունը պարզապես ուժ է հաղորդել է եւ, կարծես թե, հավանություն է տվել թուրքական փորձերին` ամեն կերպ ճնշում •ործադրել ԱՄՆ նախա•ահ Բարաք Օբամայի վրա, որպեսզի վերջինս ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում շրջանցի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված նախընտրական խոստումը:

Ավելին` համաձայնելով տարածել համատեղ հայտարարություն, որն ակնհայտորեն համահունչ է Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության ժխտման թուրքական քաղաքականությանը, եւ այն տարածելով հատկապես ապրիլի 24-ի հերթական տարելիցից անմիջապես երկու օր առաջ, Հայաստանի կառավարությունը ցուցաբերել է ապշեցուցիչ կարճատեսություն ու անպատասխանատվություն: Նմանատիպ ռազմավարական սխալը նոր հարցեր է առաջացնում Հայաստանի ղեկավարության իմաստասիրության, անկեղծության եւ լրջության մասին, հատկապես հայոց պատմության այսպիսի խոցելի հան•րվանում, երբ Լեռնային Ղարաբաղի անվտան•ության ու կար•ավիճակի հարցերը դեռեւս մնում են չլուծված, եւ Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների ապա•ա ընթացքը` կասկածի տակ:

Ավելի լայն համատեքստում հայկական իշխանությունների այս ռազմավարական սխալը շատ ավելին է, քան պարզապես բացթողում արտաքին քաղաքականության մեջ, եւ այն ցուցաբերում է հիրավի ողբեր•ական եւ, ամենայն հավանականությամբ, անշրջելի քայլ, որով Հայաստանի կառավարությունը ոչ միայն զոհաբերել է պետության արժանապատվությունը, այլեւ հրաժարվել է ե°ւ Ցեղասպանությունից մազապուրծ սերունդների, ե°ւ նրանց հետնորդը հանդիսացող ներկայիս սերունդների առջեւ իր ունեցած պատասխանատվությունից: Հայոց ցեղասպանության պատմական ժառան•ության հանդեպ այսպիսի դատապարտելի արհամարհանքը եղել է Թուրքիայի առավել ընդհանրական բնորոշումը, սակայն Հայաստանի համար այսպիսի անպատասխանատու համա•ործակցությունը միմիայն խիստ դատապարտման է արժանի: Սա Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակման համար հիրավի ողբեր•ական մեկնարկ է:

No comments:

Post a Comment