Saturday, April 25, 2009

«Ենթադրում եմ, որ Էրդողանը և Գյուլը հարգում են սեփական խոսքերը», ադրբեջանցի քաղաքագետ

«Ոչ մի ավտոմատայնություն չկա, որ ստորագրվել է փաստաթուղթ, և սահմանները բացվում են»,- ինչպես հաղորդում է Day.az-ը, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆների համատեղ հայտարարությունը։

«Ես նախկինում ևս չեմ բացառել, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, որը ենթադրելու է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավումը, ինչը և տեղի ունեցավ։ Դե, Բաբաջանը չարեց դա Երևան կատարած իր այցի ժամանակ, այժմ դա տեղի ունեցավ»,- նշել է Մուսաբեկովը։

«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, ոչ մի ավտոմատայնություն չկա, որ ստորագրվել է այդ փաստաթուղթը, և սահմանները բացվում են։ Ենթադրում եմ, որ Էրդողանը և Գյուլը հարգում են իրենց խոսքերը, իսկ իրենք միանշանակ ասել են, որ եթե ղարաբաղյան հակամարտությունում առաջընթաց չլինի, սահմանները չեն բացվի»,- ընդգծել է Ռասիմ Մուսաբեկովը։

www.tert.am

2009-04-23

No comments:

Post a Comment