Saturday, April 25, 2009

ԱՄՆ ՊԵՏԴԵՊ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Վաշինգտոնը ողջունում է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վուդը։

«Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնում է նույնը և կայանում է նրանում, որ հարաբերությունների նորմալացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում», նշել է Վուդը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային և Հայաստանին՝ շարունակել ջանքերը համաձայնեցված շրջանակների և «ճանապարհային քարտեզի» համաձայն, որոնց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Մենք համագործակցություն ենք ակնկալում երկու երկրների կառավարությունների հետ՝ երկկողմ հարաբերությունների նորմալացմանն աջակցելու ուղղությամբ՝ նման կերպով աջակցելով խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում», ասվում է Վուդի հայտարարության մեջ։

Լրագիր

2009-04-23

No comments:

Post a Comment