Saturday, April 25, 2009

Վլադիմիր Զախարով. Համաձայնագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ԱՄՆ-ի ընդհատակյա գործարքն է

«Ճանապարհային փաստթուղթը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընդամենը նախնական փաստաթուղթ է: Այն դեռեւս մշակված չէ, մենք չգիտենք, թե ինչպիսին է այն լինելու: Սակայն, ըստ իս, ամենակարեւորն այն է, որ ղարաբաղյան խնդիրը դուրս է բերվել հայ-թուրքական բանակցությունների շրջանակից»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Նրա կարծիքով, այն, որ համաձայնագիրը հրապարակվել է հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ի շեմին, «Բարաք Օբամայի գործն է»: «Հայոց ցեղասպանության հարցն անպայման կարծարծվի հայ-թուրքական հարաբերություններում, սակայն ոչ հիմա: Ընդհանրապես, այս համաձայնագիրը ես համարում են ԱՄՆ-ի վարչակազմի ընդհատակյա գործարքը»,-ասել է Զախարովը:

PanARMENIAN.Net

2009-04-23

No comments:

Post a Comment