Tuesday, February 17, 2009

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

ԲՀԿ 4-րդ համագումարում ընդունված երկու հայտարարությունները թեպետ տարբեր թեմաների են վերաբերում, բայց երկուսում էլ խոսվում է պառակտման եւ միասնականության մասին: Իր կենսագրության ողջ ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երկրորդ հայտարարությունն է արել: Առաջինը արել էր կուսակցության նախորդ համագումարում, իսկ վերջինը՝ նախորդ օրը կայացած ԲՀԿ 4-րդ համագումարում: Կուսակցությունը արձանագրում է. «Մեզ համար անընդունելի են ղարաբաղյան խնդիրը շահարկելու միջոցով հայ հասարակությունը պառակտելու եւ ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու բոլոր փորձերը: Մենք Հայաստանի քաղաքական ուժերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործելաոճից, որը կարող է խաթարել մեր ազգային միասնությունը եւ թուլացնել մեր դիրքերը բանակցային գործընթացում»: Կուսակցության համագումարի ընդունած երկրորդ հայտարարությունը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին. «Արձանագրելով, որ հասարակության պառակտման եւ իրարամերժության մթնոլորտը դեռեւս լիովին հաղթահարված չէ, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքական ուժերին եւ գործիչներին, ովքեր հանդես են գալիս ազգային միասնության մթնոլորտը ամրապնդելու դիրքերից եւ հանուն դրա պատրաստ են քաղաքական երկխոսության»:

Առավոտ

14,02,2009

No comments:

Post a Comment