Թուրքական Զաման թերթը դիմել է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար եւ Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանին օրերս թուրքական Հյուրիեթ թերթում հրապարակված լուրը մեկնաբանելու խնդրանքով: Հյուրիեթը տեղեկացրել էր Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
“Ինչ-որ մեկը փորձել է ցանկալին իրականի տեղ ներկայացնել”, ասել է Մասիս Մայիլյանը, ավելացնելով, որ ազդեցություն ունենալով Ադրբեջանում` Թուրքիան կարող է կառուցողական դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում: Մասնավորապես Թուրքիան կարող է համոզել Ադրբեջանին հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի տարածքի մի փոքր մասի նկատմամբ պահանջներից:
Լրագիր
12.02.2009
No comments:
Post a Comment