Tuesday, February 17, 2009

ԼՂՀ հարցը լուծվելու է փուլային տարբերակով

Իլհամ Ալիեւը ըստ էության գաղտնազերծել է մադրիդյան որոշ սկզբունքներ եւ մի քանի ռուսական լրատվամիջոցների ասել, որ բանակցային ներկա մակարդակն այդ առումով իրեն բավարարում է: Ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ հարցը լուծվելու է փուլային տարբերակով: "Առաջին փուլում պետք է ազատագրվեն ադրբեջանական գրավյալ տարածքները, այնտեղ պետք է վերադառնան մեր գաղթականները, հաջորդ փուլում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի իրավաբանական կարգավիճակը։ Այդ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության լայն ավտոնոմիան, որը երբեք մոնոէթնիկ չի եղել, ինչպես այժմ է։ Եւ մեզ թվում է, որ բանակցությունների այսօրվա ձեւաչափն արտացոլում է այդ մոտեցումները։ Հայաստանում նոր ղեկավար է, այս հարցի շուրջ ավելի կառուցողական մոտեցում ունենալու հույս կա",- ասել է նա։

Հրապարակ

14.02.2009

No comments:

Post a Comment